
Վթար՝ Նալբանդյան փողոցում

Օգոստոսի 7-ին, ժամը 06.54-ին հրշեջ-փրկարարները պատահարից վերադարձի ճանապարհին նկատել են, որ Նալբանդյան փողոցի թիվ 17 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ «Տոյոտա Յարիս» մակնիշի 77LP377պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1961 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել կայանված «Մերսեդես» մակնիշի 29 SL 346 պետհամարանիշով ավտոմեքենային և շրջվել:
Հրշեջ-փրկարարները և ոստիկանները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Խ.-ին, ով տարբեր աստիճանի մամնական վնասվածքներով հոսպիտալացվել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան և անջատել մարտկոցը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի