
Ֆրիդայվինգի աշխարհի 23-ակի չեմպիոնուհի Նատալիա Մոլչանովան անհետ կորել է և, հնարավոր է` զոհվել

Ռուսաստանի Ֆրիդայվինգի ֆեդերացիայի նախագահն անհետացել է` սուզվելով իսպանական ափամերձ շրջանում:
Մոլչանովան մարզվում էր Իսպանիայի ափամերձ շրջանում` կատարելով 30 և 40 մետր սուզումներ:
«Ինչ-որ մի պահի նա առանձնացավ խմբից, և, հնարավոր է՝ ընկած լինի ուժեղ ստորջրյա հոսանքի մեջ»,- ասվում է պաշտոնական հայտարարությունում:
Որոնումներն ընթացել են ամբողջ օրը և շարունակվել են մինչև օգոստոսի 3-ը: Նրա խմբի 3 անդամների տեղեկությամբ՝ Մոլչանովան կորել է Ֆորմենտերա կղզում գտնվող Լա Սավինիա նավահանգստից մոտավորապես 3 կմ հեռավորության վրա:
«Կարծես թե նա կմնա ծովում,- ասել է Մոլչանովայի որդին` Ալեքսեյը: -Ես մտածում եմ, նրան այդ տարբերակը դուր կգար»:
Մոլչանովան աշխարհում ամենատիտղոսակիր կին ֆրիդայվերն էր: Նրա հաշվին գրանցված է 41 համաշխարհային ռեկորդ և աշխարհի չեմպիոնի 23 տիտղոս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը