Բաժիններ՝

Ֆլոյդ Մեյվեզերը սեպտեմբերի 12-ին Լաս Վեգասում կանցկացնի իր կարիերայի վերջին մենամարտը

Ֆլոյդի մրցակիցը կլինի ամերիկացի Անդրե Բերտոն:

Մեյվեզերը տեղեկացրել է Ինստագրամում և Թվիթերում, որ իր մենամարտը հայրենակցի հետ տեղի կունենա սեպտեմբերի 12-ին՝ Լաս Վեգասում:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ մարտի բոլոր մանրամասները համաձայնեցված են:

«2015թ. սեպտեմբերի 12-ին ականատեսը կլինեք 49-րդ հաղթանակի: Դարձեք պատմության մասնիկը»,- գրել է Մեյվեզերը:

2015թ. մայիսին Մեյվեզերին մարտի էր հրավիրել Ամիր Խանը, սակայն Ֆլոյդն արհամարհել էր բրիտանացի բռնցքամարտիկին և մրցակից էր ընտրել Բերտոյին:

Մեյվեզերը մայիսի սկզբին 48-րդ հաղթանակը տարավ անցկացրած 48 մարտերում` հաղթելով ֆիլիպինցի Մենի Պակիաոյին, և պաշտպանեց իր WBA և WBC գոտիները, ինչպես նաև՝ նվաճեց WBO գոտին, որը պատկանում էր մրցակցին: Հաղթանակից հետո WBO-ն խնդրել է ամերիկացուն հրաժարվել առաջին միջին քաշային կարգում WBA և WBC տիտղոսներից, քանի որ կազմակերպության կանոններով՝ բռնցքամարտիկը չի կարող միաժամանակ մի քանի քաշային կարգերում տիրել չեմպիոնական գոտիների:

Հուլիսի սկզբին WBO-ն հայտարարեց այն մասին, որ 38-ամյա Մեյվեզերին զրկել է տիտղոսից:

Բերտոն, ում 32-ամյակը կլրանա սեպտեմբերին` անցկացրած 33 մարտերում հաղթանակ է տարել 30-ում (23-ը՝ նոկաուտով), 3 մենամարտում պարտվել է (մեկը՝ նոկաուտով):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս