Այսօրվանից oդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կոնտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօրվա ասուլի ընթացքում ասաց, որ այս հուլիսը դասվում է մեր պատմության մեջ ամենաշոգ հուլիսների շարքին:

«Հուլիսի 25-ից մինչ օրս օդի ջերմաստիճանը եղել է 40-41 աստիճանի աահմաններում: Ամենաշոգ օրը եղել է օգոստոսի 2-ին, երբ մայրաքաղաքում գրանցվել է 40.6 աստիճան տաքություն: 1843 թվականից մինչ օրս նման տևական շոգեր չէինք ունեցել: Բայց, չնայած տևականությանը, այս տարի ռեկորդները չենք գերազանցել»,- ասաց նա: Սուրենյանը նշեց, որ խոնավության խիստ ցածր մակարդակը պահպանվում է մինչ օրս, իսկ այսօրվանից սպասվում են եղանակային փոփոխություններ:

«Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Այսօրվանից մինչ օգոստոսի 9-ը ջերմաստիճանը Երևանում 36 աստիճանից չի բարձրանա: Մոտեցող ցիկլոնն իր հետ բերում է խոնավության որոշակի պաշարներ, այսօր երեկոյան և վաղը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Առանձին հատվածներում մեծ է նույնիսկ կարկուտի հավանականությունը: Առաջիկա 3 օրերին երեկոյան ժամերին քամու արագությունը կլինի 25մ/վրկ: Ամսի 10-ից սառը օդային հոսանքները կհեռանան և ջերմաստիճանը նորից կբարձրանա մինչև 40-41 աստիճան: Ամսի 9-ից տեղումները կդադարեն, հանրապետությունում կդիտվի չոր եղանակ: Թե երբ կդիտվի ջերմաստիճանի անկում, դեռևս անհայտ է»,- ասաց Սուրենյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս