Ամենահարուստ աֆրիկացին ցանկանում է գնել «Արսենալը»
Ալիկո Դանգոտեն մեկ փորձ էլ կձեռնարկի` գնելու համար «Արսենալը»:
Որոշ ժամանակ առաջ Դանգոտեն փորձել էր գնել ակումբի ակցիաների 15,9%-ը, որոնք արդյունքում անցան «Արսենալի» ներկայիս սեփականատեր Սթեն Կրոնկին:
Հիմա նիգերիացին զբաղվում է Աֆրիկայում ամենախոշոր վերամշակող գործարանի կառուցմամբ:
«Երբ մենք կգործարկենք գործարանը, ապա ես բավականին ժամանակ և միջոցներ կունենամ, որպեսզի վճարեմ անհրաժեշտ գումարը: «Արսենալը» վատ չի կատարում գործերը, բայց ակումբին անհրաժեշտ է ստրատեգիական ուղղություն: Նրանք պետք է դառնան ավելի նպատակաուղղված, երբ փորձում են աճեցնել խաղացողների և վաճառել նրանց»,- Դանգոտեի խոսքերը մեջբերում է ВВС-ն:
Դանգոտեի կարողությունը կազմում է 11,5 մլրդ ֆունտ:
Դանգոտեն երկրպագում է «Արսենալին» 80-ական թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը