ԱՄՆ Պետդեպը Դոնբասում ռազմական գործողությունների պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, որ գերատեսչությունում «անհանգստացած են Մարյինկայում ու Մարիուպոլից հյուսիս-արևելք ուկրաինական դիրքերի ուղղությամբ ռուս-անջատողականների նոր հարձակումների մասին հաղորդագրություններով»:
Կիրբին դարձյալ Դոնբասում զինված բախումների պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա:
«Այդ հարձակումներում, ինչպես հաղորդվում է, օգտագործվում են ծանր զինատեսակներ, որոնք արգելված էին Մինսկի համաձայնագրերով: Ռուսաստանն անմիջական պատասխանատվություն է կրում այդ ագրեսիվ գործողությունների համար»,-ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է «Գոլոս Ամերիկին»:
Նա հավելել է, որ «զինյալների ցանկացած փորձ՝ զբաղեցնել նոր տարածքներ Ուկրաինայում, կհանգեցնի նրան, որ Մինսկի համաձայնագրերը խախտողները դրա համար ավելի բարձր գին վճարեն»: