Բաժիններ՝

14 ամսում Ուկրաինայի արևելքում սպանվել է 6,5 հազար մարդ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Դորիտ Նիթզան հայտարարել է, որ 2014թ. ապրիլից հունիսի 15-ը Ուկրաինայի արևելքում սպանվել է գրեթե 6,5 հազար մարդ:

«Վերջին տվյալները, որոնք մենք ունենք, 16 287 մարդ վիրավոր է, որից 181-ը երեխաներ են: Սպանվածների թիվը կազմում է 6496 մարդ, որից 68-՝ երեխաներ: Սրանք 2014թ. ապրիլի կեսից մինչև 2015թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածի տվյալներն են»,- նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:

Նիթզան նկատել է, որ Ուկրաինայում կրակի դադարեցման մասին հայտարարությունից ի վեր կոնֆլիկտի զոհերի թիվը զգալի նվազել է, սակայն մարդիկ շարունակում են ամեն օր սպանվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930