ՀՀ ոստիկանության երեք աշխատակիցներ հայցադիմում են ներկայացրել «SOS G/7»-ի հաղորդավարի դեմ
ՀՀ ոստիկանության երեք աշխատակիցներ հայցադիմում են ներկայացրել «SOS G/7» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ: Հաղորդման facebook-յան էջում հրապարակվել է հայցի մի հատըված, որի համաձայն՝ՀՀ համահայցվորներ են ոստիկանության ներկայացուցիչներ Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանը, Սերգեյ Զաքարյանը: Նրանք պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել ՀՀ ոստիկանությունից, հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկանության ծառայող Արթուր Մադաթյանից և նրան վճարել փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապտիկի չափով, հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկանության ծառայող Սերգեյ Զաքայանից և նրան վճարել փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:
Հայցը ներկայացվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը մակագրվել է դատավոր Արթուր Ստեփանյանին, ով հունիսի 1-ին այն վարույթ է ընդունել: Գործով նախնական դատական նիստ է նշանակվել հուլիսի 28-ին:



