Բաժիններ՝

Աստծո ռեժիմը: Ինչո՞ւ Ռոնալդինիոն կապրի հավերժ. Eurosport

Ռոնալդինիոյի կարիերայի ավարտի մասին տեղեկությունը չհաստատվեց, և դա հոյակապ է: Ահա թե ինչ կարող էինք կորցնել:
1. Որևէ մեկդ փորձե՞լ եք կապած աչքերով հարվածել գնդակին: Եթե կարողանաք կպնել դրան երեք անգամ, ապա Դուք տաղանդ ունեք: Տասն անգամից ավելի հարվածել ոչ ոք չի կարող, բացի Ռոնալդինիոյից:
2. Հանճարեղության մյուս արտահայտումը Դուք ուղղակի պարտավոր եք տեսնել: Ռոնալդինիոն հաջողացնում է առանց գնդակը գետնին գցելու՝ 4 անգամ հարվածել դարպասի ուղղահայաց ձողին: Կան մարդիկ, որ դրան չեն հավատում:
3. Այն պահին, երբ Ռոնալդինիոն դաշտում գնդակի հետ անհավանական հնարքներ է բանեցնում, մարզասերներին թվում է, որ իրենք հալյուցինացիաներ ունեն:
4. Երբեմն թվում է, թե Ռոնալդինիոն իր շուրջ տեղի ունեցող ամեն ինչ տեսնում է դանդաղեցրած ռեժիմով: Ռոնալդինիոն կարծես մեջքով զգում է, թե որ պահին կկատարվի գոլային փոխանցում: Աշխարհում ո՞վ կարող է այսպիսի բան անել:
5. Հովանավորչական պայմանագրերը չազդեցին Ռոնալդինիոյի վրա: Շատերի համեմատ՝ բրազիլացին շարունակեց խաղալ բարձր մակարդակի վրա` նաև չիպսերի գովազդում նկարահանվելուց հետո:
6. Հնարավոր չէ ընտրել Ռոնալդինիոյի ամենալավ գոլը: Ավելի հեշտ է նշել հիսունը: Այդ գոլերից շատերն են մնացել ֆուտբոլասերների հիշողության մեջ, օրինակ՝ «Չելսիին» խփած գոլը, երբ հարձակվողը հասցրեց պարել հարվածից առաջ:
7. Ռոնալդինիոն ֆենոմենալ է, բայց ոչ իդեալական: Դաշտում նա միացնում է Աստծո ռեժիմը և սկսում է ստեղծագործել: Բայցև կարող է ուրախանալ ակումբում մինչև առավոտյան ժամը հինգը: Այդ պատճառով նրան սկսեցին չվստահել հավաքականում, և դա, իհարկե, ճիշտ է: Բայց և այնպես, առանց ֆուտբոլային այս կախարդի ֆուտբոլը մի քիչ այն չէ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս