Ո՞վ է ավելի նման մարդասպանի. Կարո Կարապետյա՞նը, թե՞ Գոհար Ենոքյանը. «Ա1+»

«Ա1+»-գրում է. «Այսօր պարզվում է, որ Ազգային Ժողովի նախորդ գումարման պատգամավոր Գոհար Ենոքյանը մի քանի տարի առաջ ծրագրել է պատգամավոր Կարո Կարապետյանի սպանությունը։ Ազգային Ժողովում տեղյակ էին կատարվածից։ Պոտենցիալ զոհի մասին՝ միայն լավ կամ ոչինչ։

Պատգամավոր Արագած Ախոյանին եւ Կարո Կարապետյանին կապում է նույն կուսակցությունը միմյանցից անկախ նույն ժամանակում լքելը։ Այսօր Ախոյանը չի ասի, թե Կարո Կարապետյանին ճանաչելու 8 տարվա ընթացքում վերջինս դարձել է բարեկամ։ Ոչ էլ նրա օրենսդրական գործունեությանն է տեղյակ. «Բավականին հեղինակություն ունի եւ լուրջ էլեկտորատ, որն ապահովում է ձայները ընտրություններին»։

Նաիրա Զոհրաբյանն իր նախկին կուսակցին լավ գիտի։ Սակայն խուսափում է ասել՝ ո՞վ է ավելի նման մարդասանի՝ Կարո Կարապետյա՞նը, թե՞ Գոհար Ենոքյանը. «Եկեք այս հարցում իմ անձնական կարծիքը թողնենք ինձ»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս