Չինական ռազմանավերը Բոսֆորի նեղուցով մուտք են գործել Սև ծով
BSNews-ի փոխանցմամբ՝ Բոսֆորի նեղուցով երեկ երեկոյան ժամը 19:00-ի մոտ Սև ծով են մուտք գործել չինական երկու հրթիռակիր ֆրեգատներ: Խոսքը գնում է LINYI (547) և WEI FANG (550) ֆրեգատների մասին
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ Սև ծով չինական ռազմանավերի այցի նպատակը դեռ հայտնի չէ, և, որ ավելի վաղ որևէ տեղ չի հաղորդվել, որ չինական նավատորմի նավերը մտնելու են Սև ծով:
Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ ֆրեգատները (կամ էլ, համենայն դեպս, դրանցից մեկը) շարժվել են Նովոռոսիյսկի ուղղությամբ՝ կապված Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակի հետ:
Չի բացառվում, որ նրանցից մեկն այցելի սևծովյան այլ երկրների նավահանգիստներ, ինչպես որ տեղի էր ունեցել 2012 թվականին, երբ Սև ծովում հայտնվել էին չինական դարձյալ երկու ֆրեգատներ:
Երկու ֆրեգատն էլ դասվում են Jiangkai II-Class տիպին և ներառված են Չինաստանի Հյուսիսային նավատորմի կազմում, որը բազավորված է Ցինդաոյում: