Բաժիններ՝

Դատարանը մերժեց բողոքները

Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների, ինչպես նաև մեղադրողի բողոքները։

Դատարանն օրինական ուժի մեջ թողեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։ Ինչպես հայտնի է, Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարի ժամկետով ազատազրկման, ինչպես նաև 2 տարուց զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից ներկայացված քաղաքացիական հայցը դատարանը թողել էր առանց քննության, իսկ գյուղնախարարության ՊՈԱԿ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել էր. դատարանը վճռել էր Վարդան Պետրոսյանից հօգուտ ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի բռնագանձել 1.200.000 դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, Վարդան Պետրոսյանից հօգուտ պետական բյուջե բռնագանձել` դատահետքաբանական փորձաքննության համար ծախսված 18.825 դրամ, ապրանքագիտական փորձաքննության համար ծախսված 33.600 դրամ` որպես դատական ծախսեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս