Բաժիններ՝

Պուտինի հեռախոսազանգից հետո Իսրայելը չեղյալ է հայտարարել Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր վաճառելու գործարքը. Bloomberg

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը չեղյալ է հայտարարել Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) վաճառելու գործարքը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:

Այս մասին գործակալությանը հայտնել է իսրայելցի մի պաշտոնյա, ով չի ցանկացել հրապարակել իր անունը: Նեթանյահուի գրասենյակը, Իսրայելի ՊՆ-ն և Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել են այդ հարցի շուրջ մեկնաբանություններ տալուց:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Իսրայելի իշխանություններն իրավասու են որոշումներ ընդունել Ուկրաինային զենք մատակարարելու մասին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Իրանին C-300 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու մասին որոշման: Պուտինը, դրա հետ մեկտեղ, Իսրայելի տվյալ որոշումը որակել էր՝ որպես հակաարդյունավետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս