Խոլեստերինն իջեցնող լավագույն մթերքները

Խոլեստերինն անհրաժեշտ է օրգանիզմին՝ մի շարք կենսաքիմիական գործընթացներ իրագործելու համար: Մյուս կողմից՝ խոլեստերինի բարձր մակարդակը կարող է վնասակար լինել և հանգեցնել մի քանի խախտումների և հիվանդությունների:

Խոլեստերինի բարձր մակարդակը, ինչպես ծխելը, ճարպակալությունը, շաքարախտը, արյան բարձր ճնշումը և նստակյաց կյանքը, կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք ազդում են բարձր խոլեստերինի մակարդակի վրա:

Խնձոր

Կարդացեք նաև

Խնձորը կանոնավոր օգտագործման դեպքում գրեթե 40%-ով իջեցնում է խոլեստերինը: Խնձորի հյութը բնական բուժում է բոլոր նրանց համար, ում մոտ նկատվում է խոլեստերինի բարձր մակարդակ:

Սխտոր

Սխտորն իսկապես հզոր միջոց է, որը կարող է իջեցնել խոլեստերինը: Բացի այն, որ սխտորը բնական հակաբիոտիկ է, այն նաև արդյունավետ կերպով իջեցնում է խոլեստերինը գրեթե 11%-ով: Եթե չեք կարող օգտագործել թարմ սխտորը, և ստիպված եք, օրինակ, օգտագործել դրա փոշին, համոզվեք, որ այն համապատասխանում է ձեր ընդունած դեղահաբերին և չի վնասում դրանց օգտագործմանը:

lobiԼոբազգիներ

Վերջերս արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ լոբազգիները կարող են 5-15%-ով իջեցնել խոլեստերինի մակարդակը:

Հացահատիկներ

Հատիկավորները հարուստ են մանրաթելերով: Մանրաթելը հրաշալի օգնում է իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս