Լավացրեք լյարդի և աղիների աշխատանքը

Healthyandnaturallife կայքը ներկայացնում է մի ըմպելիք, որը նվազեցնում է ստամոքսի դյուրազգացությունը և լավացնում է լյարդի աշխատանքը:

Բաղադրատոմս

Գոլ ջրի մեջ լուծեք 2ճ/գ մեղր: Լավ խառնեք և լցրեք ապակե տարայի մեջ: Ապա ավելացրեք 2ճ/գ կեֆիր և 1լ կաթ: Խառնեք և ծածկեք տարան երկշերտ թանզիֆով (марля): Տարան դրեք տաք վայրում և թողեք մնա 3օր:

3 օր անց ավելացրեք մեկ թեյի գդալ չորացրած խմորիչ, լավ խառնեք և նորից ծածկեք թանզիֆով: Հենց նկատեք, որ տարայի մեջ պղպջակներ են հայտնվում, նշանակում է՝ ըմպելիքը պատրաստ է:

Կարդացեք նաև

Տարան տեղադրեք սառնարանում և խմեք օրական 3 անգամ՝ յուրաքանչյուր ուտելուց կես ժամ առաջ՝ կես բաժակ, և առնվազն 2 շաբաթ շարունակ:

Սա հին և փորձված բաղադրատոմս է, որը պատրաստվում է դարեր շարունակ: Այն լավացնում է մարսողական համակարգը, աղիների աշխատանքը և օրգանիզմից դուրս է բերում թունավոր նյութերը:

Ստամոքսը, աղիներն ու լյարդը սկսում են ավելի լավ աշխատել:

Ցուցում. Այս ըմպելիքը քիչ քանակությամբ ալկոհոլ է պարունակում, այսպիսով վարորդներին խորհուրդ չի տրվում խմել այս ըմպելիքն անմիջապես ղեկին նստելուց առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս