Կաղամբի հյութը մեղրի հետ. օգտակար դեղամիջոց թոքերի հիվանդությունների համար
Տեղյա՞կ եք արդյոք, որ կաղամբն ամենաօգտակար և մատչելի միջոցն է՝ տարատեսակ հիվանդությունները կանխարգելելու և բուժելու համար: Թարմ կաղամբի 100 գրամը պարունակում է 42 մգ վիտամին C: Կաղամբը հարուստ է նաև վիտամին A-ով, ֆոլաթթվով, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր, կալցիում, կալիում և նատրիում է պարունակում:
Կաղամբի մի քանի տեսակներ կան, բայց ամենատարածվածներն են սպիտակն ու մանուշակագույնը: Մանուշակագույն կաղամբն ամենաօգտակարն է, քանի որ այն 7 անգամ ավելի ուժեղ է, քան սպիտակը:
Կաղամբը լավ է ուտել թարմ վիճակում, աղցանի մեջ կամ թեթևակի խաշած: Կաղամբի կանոնավոր օգտագործումն օգնում է սակավարյունության, անքնության, դեպրեսիայի և անհանգստության դեպքում: Խաշած կաղամբը հրաշալի միջոց է գարնանային դետոքսիկացիայի և թուլության, անհանգստության, նյարդային ճնշման ու թույլ կենտրոնացման համար:
Կաղամբը լի է հակաքաղցկեղային բաղադրիչներով, որոնք օգնում են շագանակագեղձի, հաստ աղիի քաղցկեղների և միզապարկի խնդիրների դեպքում: Այն նաև ունի հակաբորբոքային նշանակությունը, որն օգնում է բուժել այնպիսի բորբոքային հիվանդություններ, ինչպիսիք են ռևմատիզմն ու արթրիտը:
Կաղամբի հյութը մեղրի հետ համադրության դեպքում ուժեղ և օգտակար դեղամիջոց է թոքերի հիվանդությունների ժամանակ: Այս համադրությունը մաքրում է շնճուղիները և օգնում ասթմայի և բրոնխիտի դեպքում:
Կաղամբի բուժական հատկանիշները.
- Քաղցկեղի դեմ կանխարգելիչ միջոց է
- Օգնում է շնչուղիների հիվանդությունների ժամանակ
- Մաքրում է ամբողջ օրգանիզմը
- Օգնում է ավելորդ քաշ գցել
- Հակաբորբոքային միջոց է
- Ամրապնդում է իմունիտետը
- Բուժում է ստամոքսի խոցը
- Լավացնում է կենտրոնացման կարողությունը
- Լավացնում է մարսողական գործընթացները
- Հանգստացնում է ընկճախտը (դեպրեսիան)
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը