Բողկի օգտակար հատկությունները
Բողկն իր մեջ պարունակում է օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ ու օգտակար նյութեր, ինչպիսիք են` հանքային նյութերը, կալիումը, կալցիումը, յոդը, ֆոսֆորը: Այն իր մեջ պարունակում է նաև B, C, PP և այլ վիտամիններ, որոնք օգտակար են մաշկի, մազերի, աչքերի, բերանի խոռոչի, լյարդի և այլ օրգանների առողջության համար:
Բողկը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, լավացնում մարսողությունը: Բողկի հյութն օգտագործվում է մրսածության, սակավարյունության և հազի դեպքում: Այն օգտագործվում է նաև որպես միզամուղ միջոց:
Կան բողկի շատ տեսակներ` սև, սպիտակ, կարմիր, կանաչ… Առավել օգտակար է սև բողկը, որն իր մեջ պարունակում է B1 վիտամին: Օրգանիզմում այս վիտամինի պակասը կարող է հանգեցնել նյարդային համակարգի թուլացման, մազաթափության և այլն:
Ի դեպ, բողկը, բացի օգտակարությունից, ունի նաև իր հակացուցումները: Բողկ չի կարելի գործածել ենթաստամոքսային գեղձի, երիկամների հիվանդություն ունեցողներին, տասներկումատնյա աղիի և ստամոքսի խոցով տառապողներին: Այն հակացուցված է նաև սրտային և լյարդի հիվանդությամբ տառապողներին: