Մեղրաջրի օգտակար հատկանիշները
Հավանաբար լսել եք մեղրի սննդարար հատկանիշների մասին, բայց լսե՞լ եք արդյոք մեղրաջրի բուժիչ հատկանիշների մասին: Ինչպե՞ս մեղրաջուր պատրաստել:
Մեկ թեյի գդալ մեղրը լցրեք 1բաժակ գոլ ջրի մեջ և խառնեք: Կստանաք 30%-անոց մեղրաջուր, որը մոտ է արյան պլազմայի բաղադրությանը: Մեղրաջուրը դյուրամարս է օրգանիզմի համար:
Մեղրաջրի բուժիչ հատկանիշները
Այն լավացնում է մարսողական գործընթացները, ինչը նշանակում է, որ վերջ է դնում աղիների խնդիրներին: Ամրացնում է իմունային համակարգը, բուժում մրսածությունը, օգնում բրոնխիտի ժամանակ և մաքրում թոքերի խորխը:
Մարսողական համակարգը մաքրում է պարազիտներից և կանխարգելում դրանց տարածումը: Այն նաև մաքրում է աղիներն ավելորդ թույներից:
Սկզբում կնկատեք, որ որովայնի հատվածում ավելորդ կիլոգրամներ եք կուտակել, սակայն մի անհանգստացեք, սա տեղի է ունենում աղիներից ավելորդ թույների մաքրման հետևանքով:
Օրգանիզմում հյուսվածքների մաքրման գործընթաց է սկսվում: Հակավիրուսային, հակաբակտերիալ և հակասնկային կարողությունը բարձրանում է:
Լավանում է հաստ աղիի աշխատանքը: Մեղրաջուրն օգնում է կարգավորել հաստ աղիի միկրոֆլորան, ինչն էլ մաքրում է վատ բակտերիաները:
Ինչպե՞ս խմել մեղրաջուրը
Որպես կանխարգելող միջոց՝ մեղրաջուրը խմեք առավոտյան դատարկ ստամոքսին: Այն պետք է արագ խմել: Ստամոքսի փականն անմիջապես բացվում է, և ջուրն արագ անցնում է դեպի աղիներ: Այս պահից ի վեր, ջուրն անցնում է արյուն: Մեղրաջուրը պետք է օգտագործել առավոտյան և երեկոյան: Եթե այս ըմպելիքը խմեք երեկոյան, ոչ մի խնդիր չի լինի, քանի որ այն լավացնում է նաև երիկամների աշխատանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը