Ըմպելիք, որը ձեզ երիտասարդ տեսք կհաղորդի
Healthyfoodstar. com-ը ներկայացնում է մի ըմպելիք, որը ձեզ ավելի երիտասարդ տեսք կհաղորդի: Այն պատրաստելը շատ հեշտ է, քանի որ բոլոր բաղադրիչները կարող եք գտնել տանը: Բաղադրիչները բոլորն էլ սննդարար են և բնական: Այն, ինչ բնական է, օգտակար է նաև մեր օրգանիզմին, իսկ արտաքին տեսքը ներքին օրգանների հայելին է:
Այսպիսով, այս հրաշալի ըմպելիքը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի.
- 10 պճեղ սխտոր
- 10 կիտրոնի հյութ
- 1կգ բնական մեղր
Պատրաստման եղանակը
Սխտորի ատամիկները մանր կտրատեք և խառնեք մեղրի ու կիտրոնի հյութի հետ: Ստացված լուծույթը տեղափոխեք ապակե տարայի մեջ և թողեք մնա 8-10 օր: Այնուհետև, վաղ առավոտյան դատարկ ստամոքսին ընդունեք այս ըմպելիքից 1թ/գ, և ևս 1թ/գ՝ վերջին ուտելուց առաջ:
Տիբեթյան բժկությունն այս ըմպելիքը ճանաչել է՝ որպես երկարակեցության լավագույն էլիքսիրներից մեկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը