ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է առևտրային կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
Ըստ նրա՝ միաձուլում են ամեն ինչ, կենտրոնացնում են ցանկացած ոլորտ: Հ.Բագրատյանը նշեց, որ բազմիցս ասել է՝ գյուղատնտեսությանը ձեռք չտան. «Ի՞նչ եք ուզում, էս էլ եք ուզում քանդե՞ք: Ինչի՞ եք խոշորացնում, որ հետո չսուբսիդավորե՞ք»:
Նույն օրը նշված շինությունից բաժին բերման ենթարկված, 1960 թ. ծնված Գագիկ Փ.-ն հայտարարել է, որ վերը նշված պարագաները պատկանում են իրեն, հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է անձնական օգտագործման համար:
Բաղդադ է ժամանել Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանը:
ԵՄ-ի բարձրագույն ղեկավարությունը ևս մեկ անգամ կհաստատի իր աջակցությունն ու գոհունակությունը Վրաստանի կառավարության իրականացրած բարեփոխումների կապակցությամբ:
Բացի ՀԱԿ-ից՝ ստորագրել է ՕԵԿ-ն՝ ամբոջությամբ, «Ժառանգություն» խմբակցությունը՝ բացառությամբ Ռուբիկ Հակոբյանի: Ընդդիմադիրներից ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն ստորագրել, մասնավորապես՝ ԲՀԿ-ն պատճառաբանել է, որ խմբակցությունում գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումներ են կազմակերպում:
Այն կոչված է կարգավորել օֆշորային գոտի դուրս բերված ադրբեջանական կապիտալի վերադարձը:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 66 շենքի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արթուր Մ.-ին:
Պատգամավորը նշեց, որ վարկի արդյունավետության ու մեխանիզմների խնդիր կա. «Մենք հիշում ենք այն անփառունակ օրինակները՝ ինչպես կթել կովը, ցանել կարտոֆիլ, կամ հրավիրեցին աֆրիկյան փորձագետներ, որ հայ գյուղացուն սովորեցնեն աճեցնել ծիրանը»:
Քալընն ընդգծել է, որ Թուրքիան տվյալ հարցի շուրջ խորհրդակցում է Սաուդյան Արաբիայի, Կատարի ու Պարսից ծոցի մյուս երկրների հետ:
«Չնայած բոլոր հայտարարություններին` պնդում եմ, որ ԵՏՄ անդամակցությունն ու Արևելյան գործընկերության գոտում լիարժեքորեն քաղաքական գործունեություն ծավալելն անհամատեղելի են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ուկրաինացի հեղինակավոր հրապարակախոս-վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը:
Արմավիր մարզում անչափահաս աղջկանից գումար պահանջած և չստացած երիտասարդը բռնությամբ նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել և հեռացել:
Թուրքիան փախստականների վրա ծախսել է մոտ 5.5 միլիարդ դոլար:
Այսօր Աժ նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց իր և գործընկերների՝ Նաիրա Զոհրաբյանի ու Էլինար Վարդանյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:
Մայիսի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1956 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին:
Եմենում հնգօրյա հրադադարը մեկնարկել է մայիսի 12-ին, Գրինվիչի ժամանակով` ժամը 20:00-ին և ավարտվել է երեկ:
Ուղիղ 23 տարի առաջ այս օրն ազատագրված շրջանով էլ կարծես թե վերջ դրվեց Արցախի շրջափակմանը. Արցախը վերջապես ցամաքային կապ ունեցավ մայր Հայաստանի հետ, որի մասին երկար տարիներ երազում էին։ Քաշաթաղի (Լաչինի) ազատագրմամբ էլ բացվեց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, որը ստացավ «Կյանքի ճանապարհ» անվանումը, քանի որ այն միակ ճանապարհն էր Արցախը Հայաստանին կապող։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին Վալանս քաղաքում այցելել է քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի տուն-արվեստանոց:
Այդ փաստաթուղթն այսօր հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն:
Սույն թվականի մայիսի 15-ին կայացել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստը, որի օրակարգում Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ առաջարկությունների քննարկումն էր:
«Բուհն ինչ-որ կահույք չէ, որ այստեղից այնտեղ տեղափոխես, բուհն ունի իր համակարգը տվյալ քաղաքում, գրադարանները, դասախոսական անձնակազմը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծի մասին՝ նման տեսակետ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը, ըստ որի՝ դա աբսուրդի գագաթնակետն է:
Դեպի Արևմուտք Ուկրաինայի տնտեսության շրջադարձը բարդ է ընթանում:
«Մենք պետք է հասկանանք այդ վնասների բնույթը: Եթե օբյեկտիվ են թելադրված, այլ բնույթ ունի, եթե սուբյեկտիվ են կամ քրեական մաս ունեն, ուրեմն՝ ըստ այդմ պետք է քայլեր չձեռնարկենք: Որևէ կառավարություն, որևէ իշխանություն երբեք կողմ չի լինելու, որ բարձրացնի սակագինը ու ստեղծի այնպիսի իրավիճակներ, որ ժողովրդի համար բացասական լինի»,- ասաց Հ.Նաղդալյանը՝ հավելելով, որ իշխանությունը քայլեր կանի, կերևա:
Քանդակագործը չի հավատում, որ որևէ դասախոս իր ընտանիքը կթողնի-կգնա Գյումրի: Դիտարկմանը, թե նախագծի հեղինակ Գուրգեն Մուշեղյանն ասել է, որ ինքը կգնա իր ընտանիքով Գյումրիում աշխատելու, Ֆ. Առաքելյանն այսպես արձագանքեց. «Մուշեղյանն ընտանիք չունի: Մուշեղյանն իմ ընկերն է, 80 տարեկան է, բան չի մնացել ապրելու: Մուշեղյանն ի՞նչ ունի արդեն՝ թոռներ ունի, արդեն ծոռներ է ունենալու»:
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հունիսի 12-13-ը Բաքվում մասնակցելու է Եվրոպական խաղերի բացման արարողակարգին:
Երեկ Երևանի սուպերմարկետներից մեկի բանջարեղենի բաժնում գնումներ կատարելիս անակնկալի եկա. ստեպղինի գնացուցակի վրա նշված էր՝ 770 դրամ: Համոզված որ վրիպակ կա, վերջին նիշը սխալմամբ է գնապիտակին հայտնվել, բաժնի աշխատակցուհուն առաջարկեցի ուղղել այն, որին իպատասխան նա ասաց, որ իրեն այդ հարցով դիմող առաջին գնորդը չեմ:
«Զզվացրիք ձեր Սուրիկով, բոլա մարդու կյանքն ուտեք, ընգել եք էդ մարդու հետևից, ի՞նչ ա ձեր սաղի ուզածը: Էլ բանուգործ չկա՞»:
Շատ վրացիներ Եվրոպան համարում են թույլ և անվճռական, իսկ Պուտինն ուժեղ մարդ է երևում, ով հասնում է իր ուզածին:
Պետչ Ադամսը մասնագիտությամբ բժիշկ է, սոցիալական ոլորտի նորարար, միաժամանակ համարվում է ծիծաղի հոգեթերապիայի եւ կլոունադայի հիմնադիրներից մեկն աշխարհում: