Թուրքիայում ապաստանած սիրիացի ու իրաքցի փախստականների թիվն այս տարեվերջին կհասնի 2.5 միլիոն մարդու. Չավուշօղլու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում հանգրվանած սիրիացի ու իրաքցի փախստականների թիվը մինչև 2015 թվականի ավարտը կհասնի 2.5 միլիոն մարդու: Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն.

«Փախստականները շարունակում են Սիրիայից ժամանել Թուրքիա: Նրանց թիվն Իրաքից ժամանած փախստականների հետ միասին կազմում է 2 միլիոն մարդ: Ակնկալվում է, որ մինչև ընթացիկ տարեվերջ փախստականների թիվը կհասնի 2.5 միլիոն մարդու:

Սիրիայից ու Իրաքից ամենամեծ թվով փախստականներին ընդունել է հենց Թուրքիան: Թուրքիան փախստականների վրա ծախսել է մոտ 5.5 միլիարդ դոլար»:

Տեսանյութեր

Լրահոս