Բաժիններ՝

Ռուսաստանն արգելել է իր տարածքով ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տարանցումն Աֆղանստան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի տարածքով դեպի Աֆղանստան ռազմական բեռների տարանցման կարգի մասին Ռուսաստանի կառավարության որոշումը կորցրել է ուժը: Այդ փաստաթուղթն այսօր հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, ինչ իրենց ուժը կորցրել են ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան բանաձևի դրույթները: Այդպիսով Ռուսաստանը դադարեցնում է իր տարածքով դեպի Աֆղանստան ռազմական տեխնիկայի ու սպառազինության մատակարարումը:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարել է օտար երկրների կառավարություններին ու միջազգային կազմակերպություններին իրազեկել, որ չեղյալ է հայտարարվել Ռուսաստանի տարածքով սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմական գույքի տարանցման բոլոր տիպերը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները Թուրքիայում պայմանավորվել են Աֆղանստանում պահպանել կրճատված կազմով իրենց ռազմական ներկայությունը 2016 թվականից հետո: Ներկայումս այնտեղ է գտնվում ամերիկյան զորքերի 10.000-անոց կորպուսը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների 3000 զինծառայողներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս