Բաժիններ՝

Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական կարևոր գործընկերն է. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հունիսի 12-13-ը Բաքվում մասնակցելու է Եվրոպական խաղերի բացման արարողակարգին:

Գարիբաշվիլին Բաթումում ադրբեջանական SOCAR ընկերության ներկայացուցչության նոր գրասենյակի բացման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական կարևոր գործընկերն է.

«Սա շատ կարևոր նախաձեռնություն է Աջարիայի շրջանի համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևին:

Նոր գրասենյակի բացման կապակցությամբ շնորհավորում եմ նրան ու Աջարիայի կառավարությանը: Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական կարևոր գործընկերն է, և մենք ողջունում ենք նրանց ներդրումները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս