Ուկրաինայի հակամարտությունը փոխեց ՌԴ-ի հանդեպ Վրաստանի քաղաքացիների վերաբերմունքը. FT

Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ Արևմուտքը գնալով ավելի քիչ է ձգտում Վրաստանի հետ ինտեգրմանը, որով և հիասթափեցնում է այդ երկրի բնակիչներին:

Թերթը հիշեցնում է, որ նախորդ տարվա սեպտեմբերին Քարդիֆում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանին այդպես էլ չառաջարկվեց դաշինքին անդամակցելու գործողությունների պլան:

ԵՄ-ն իր հերթին՝ մտադիր չէ դյուրացնել Վրաստանի հետ վիզային ռեժիմը, իսկ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի առավելություններն այդպես էլ չեն զգացել շարքային վրացիները:

Վրացիները հիասթափված են, ինչն իր հերթին՝ հնարավորություն է ընձեռում ռուսական ազդեցության մեծացման համար: Թերթն ընդգծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը փոխեց Ռուսաստանի հանդեպ Վրաստանի քաղաքացիների վերաբերմունքը:

Քաղաքագետ Գիա Նոդիան հայտարարել է. «Շատ վրացիներ Եվրոպան համարում են թույլ և անվճռական, իսկ Պուտինն ուժեղ մարդ է երևում, ով հասնում է իր ուզածին: Եվ մարդիկ սկսում են մտածել, թե ի՞նչ օգուտ կտա Եվրոպան: Միգուցե հիմարություն է այդքան ուժեղ Ռուսաստանին հակադրվելը»:

Տեսանյութեր

Լրահոս