Բերձորում տոն է

Այսօր Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում նշում են Բերձորի ազատագրման 23-ամյակը։

Ուղիղ 23 տարի առաջ այս օրն ազատագրված շրջանով էլ կարծես թե վերջ դրվեց Արցախի շրջափակմանը. Արցախը վերջապես ցամաքային կապ ունեցավ մայր Հայաստանի հետ, որի մասին երկար տարիներ երազում էին։ Քաշաթաղի (Լաչինի) ազատագրմամբ էլ բացվեց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, որը ստացավ «Կյանքի ճանապարհ» անվանումը, քանի որ այն միակ ճանապարհն էր Արցախը Հայաստանին կապող։

23-ամյա Բերձորում այսօր շատ բան է փոխվել. նոր տներ են կառուցվել, շենքեր, հներն են վերանորոգվել, օրեցօր նոր բնակիչներ են հայտնվում, սակայն այստեղ դեռեւս կան բազում չլուծված խնդիրներ։

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս