Անորեքսիան ու բուլեմիան բուժվում են հակաբիոտիկներով
Ֆրանսիացի կենսաբանները պարզել են, որ մարսողական համակարգում գտնվող բակտերիաները կարող են առաջացնել մարսողության խանգարումներ: Այստեղից կարելի է ենթադրել, որ անորեքսիան և բուլեմիան հնարավոր է բուժել հակաբիոտիկներով:
Մի շարք փորձեր ցույց են տվել, որ որոշ միկրոօրգանիզմներ խախտում են ախորժակի նորմալ կարգավորումը: Սակայն հատկանշական է, որ այս դեպքում հոգեբանական և գենետիկական չափանիշները հանդիսանում են մարսողության խանգարման հիմնական պատճառ: Բժիշկների կարծիքով՝ այս խնդիրը կարելի է լուծել՝ հեռացնելով ֆիզիկական գործոնները:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սնման լուրջ խանգարումները, օրինակ՝ անորեքսիան, բուլեմիան, շատակերությունը, գրանցվում են կանանց 5%-ի և տղամարդկանց 2%-ի մոտ: Ըստ գիտնականների՝ մոլորակի բնակչության 20%-ը կյանքի որևէ շրջանում ունեցել է նման խնդիրներ:
Մինչ օրս այս ոլորտում փորձերի մեծ մասն ուղղված էին հոգեբանական գործոնների ուսումնասիրման վրա: Վերջին փորձի հեղինակները, սակայն, պնդում են, որ մարսողության հետ կապված խնդիրներ կարող են առաջացնել վերը նշված հիվանդությունները և, ամենայն հավանականությամբ, այդ խնդիրներն ուժեղացնում են հոգեբանական ասպեկտը:
Փորձի հեղինակները պարզել են, որ աղիքային բակտերիաների մի մասը սինթեզում են ClpB սպիտակուցը: Երբ իմունային համակարգը ճանաչում է այս սպիտակուցը, սինթեզվում են հակամարմիններ, որոնք հարձակվում են սպիտակուցի վրա: Այս իրավիճակում առաջանում են խնդիրներ: Բանն այն է, որ այս սպիտակուցը գրեթե չի տարբերվում մոլանոտրոպին հորմոնից, որը կարգավորում է ախորժակը:
Հարկ է նշել, որ սպիտակուցի վրա հարձակվող հակամարմիններն ազդում են հորմոնի վրա, ինչը հանգեցնում է թերսնման կամ հակառակը՝ շատակերության: 60 մարդկանց վրա իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ մարսողական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ ClpB սպիտակուցի վրա ազդող հակամարմինների քանակն ավելի մեծ է:
Դեռևս չի հաջողվել պարզել ֆիզիկական ֆունկցիաների և հոգեբանական խանգարումների միջև կապը, բայց մասնագետները ենթադրում են, որ այս հատկանիշները փոխկապակցված են:
Նյութը պատրաստեց Մարիա Անտոնոսյանը