Բաժիններ՝

«Բազմաթիվ հարցեր կան, որոնց վերաբերյալ մենք և Համաշխարհային բանկը համակարծիք ենք»

«Բազմաթիվ հարցեր կան, որոնց վերաբերյալ մենք և Համաշխարհային բանկը համակարծիք ենք: Երբ մենք խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավման մասին, մենք պետք է մեր ուշադրությունը երկու հարցերի ուղղությամբ կենտրոնացնենք: Մենք կցանկանայինք տեսնել մի պլան, որն իրականում կուժեղացներ հակամենաշնորհային հանձնաժողովը, կուզեինք տեսնել հարկային և մաքսային բարեփոխումների միատեսակ իրականացում բոլորի հանդեպ և կցանկանայինք տեսնել այլ միջոցառումներ, որ տեսանք այլ երկրներում, երբ տարբեր տնտեսվարող սուբյեկտների համար խաղի կանոնները հավասար են լինում, որովհետև մենաշնորհացված տնտեսությունը վերջնական սպառողի համար օգտակար չէ: Դա իրենից ենթադրում է գներ, որ պետք է վճարի սպառողը, որոնք մրցակցության սահմաններում չեն լինում»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՎԶԵԲ-ը համաձա՞յն է ՀԲ երևանյան գրասենյակի գնահատման հետ, որ ՀՀ տնտեսությունն ամենամենաշնորհացվածն է ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների շարքում:

Ըստ նրա՝ շատ ուղղություններ կան, որ ՎԶԵԲ-ը համակարծիք է ՀԲ-ի հետ, և 2012 թ. գլոբալ տնտեսական ֆորումի համար «ԻՎ քոնսալթինգի» կողմից ՀՀ-ում մրցակցության ուսումնասիրության համաձայն՝ երկրի ամենամեծ խոչընդոտը ոչ թե ներդրումային վիճակն էր, այլ ստվերային տնտեսությունը և մենաշնորհային իրավիճակը:

«Դրա համար մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ընդհանուր բիզնես միջավայրի բարելավմանը, այլ ոչ թե դրա հետ կապված առանձին հարցերին»,- ասաց Սումա Չակրաբարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս