Բաժիններ՝

Չակրաբարտին խուսափեց ՀՀ տնտեսության վերաբերյալ կանխատեսումներ անել

«Չափազանց կարևոր է Հայաստանի համար մշակել և ունենալ գրավիչ ներդրումային միջավայր: Սա շատ կարևոր է ոչ միայն օտարերկրյա, այլև տեղական ներդրողների համար: Այս շաբաթ Թբիլիսիում տեղի է ունենալու ՎԶԵԲ-ի տարեկան գագաթնաժողովը, որի ժամանակ նաև ՀՀ-ն է ներկայացնելու իր ներդրումային ակնարկը: Ներդրումային խորհրդի հանձնաժողովի աշխատանքը բավականին դրական է: Բայց մենք կարևորում ենք անկախ բիզնես օմբուդսմենի հիմնումը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտին:

Ըստ նրա՝ բանկն աշխատելու է ՀՀ ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ՝ ուժեղացնելով կորպորատիվ կարողությունները և բիզնես միջավայրը, նաևաշխատելու է կապիտալի շուկայի զարագացման և ազգային արժույթով վարկավորման հնարավորությունների ընձեռնման ուղղությամբ՝ օժանդակելով կայուն և կոմերցիալիզացված հանրային ծառայությունների հատվածի ձևավորմանը:

Ս. Չակրաբարտին նշեց, որ ՎԶԵԲ-ը ՀՀ-ում ներդրումներ կանի բանկային և ենթակառուցվածքների ոլորտում, կմասնակցի բանկերի բաժնեմասերի և պարտքերի ձեռքբերման գործընթացում, կիրականացնի Երևանի մետրոպոլիտենի ու լուսավորության ծրագրեր. «Այլ հնարավորություններ կան կոշտ թափոնների հեռացման աղբավայրի ստեղծման ուղղությամբ: Մեծ ծավալի աշխատանքներ կան ենթակառուցվածքների ոլորտում, մասնավորապես՝ առանձնահատուկ հետաքրքրվածություն կա Հայաստանի ու Վրաստանի միջև ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, որ նախատեսում է Բագրատաշենի նոր կամրջի կառուցում»:

Չակրաբարտին խուսափեց ՀՀ տնտեսության վերաբերյալ կանխատեսումներ անել, խորհուրդ տվեց սպասել ևս 2 օր՝ առաջիկա չորեքշաբթի օրը պատրաստ կլինի ՎԶԵԲ-ի կանխատեսումը: Սակայն նրա ենթադրությունն ընդհանուր տարածաշրջանի համար այնքան էլ դրական չէ: ՎԶԵԲ-ի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունը պետք է վերականգնվի. «ՀՀ-ի վիճակը մեծապես կախված է, թե ինչ տեղի կունենա ՌԴ տնտեսությունում և այդ առումով ՀՀ-ն չի տարբերվում Հարավային Կովկասի և Միջին ասիական երկրների տնտեսութունից: Ռուսական տնտեսության անկումը, ռուբլու փոխարժեքի անկումը շատ մեծ ազդեցություն է ունեցել նշված պետությունների վրա: ՎԶԵԲ-ը կարող է ընդլայնել ներդրումային հնարավորությունները, որովհետև դրա կարիքը ՀՀ-ում կա: Երբ տնտեսություններն անկում են ապրում միջազգային կազմակարեպությոնների աջակցությունն առաջանում է: Բայց այստեղ կոնկրետ հարց կա՝ նույնիսկ եթե ՀՀ տնտեսությունը լավ ցուցանիշներ ցուցաբերի, անհրաժեշտությունը չի վերանա, որ ներդրումային միջավայրը բարելավվի»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս