Ադրբեջանցիները վախեցել են Կարմիր հրապարակում ծածանվող հայկական դրոշներից. «Արմենպրես»

Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հաղթանակի տոնն օգտագործել է ֆոտոշոփի ոլորտում իր ուժերը փորձելու համար: Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին Հաղթանակի օրվան նվիրված տոնական զորահանդեսի մասին հրապարակման մեջ լուսանկարից ջնջել են Կարմիր հրապարակում ծածանվող հայկական դրոշները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի ՊՆ-ի և այլ լուսանկարների համեմատության ժամանակ երևում է, թե ինչպիսի մոտեցում են ցուցաբերել հարևան պետության ներկայացուցիչները և պաշտոնական հրապարակում են արել կեղծ լուսանկարով: Ադրբեջանական կեղծարարությունից տուժել է ՌԴ պատմության թանգարանի գեղարվեստական բացառիկ արժեք ներկայացնող շենքի ճակատը:

CEkEhzJWYAAKJ_A

Հայրենակյան Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական զորահանդեսը Մոսկվայի Կարմիր հրապարակում այս տարի Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ ամենազանգվածայինն էր:

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան ի Թվիթերյան էջի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031