Հայազգի ֆուտբոլիստով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Բավարիան»
«Տորինոյի» ֆուտբոլիստ Մատտեո Դարմիանով հետաքրքրված են իսպանական «Բարսելոնան» և գերմանական «Բավարիան»:
Հայկական արմատներ ունեցող 25-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտ է համարվում գերմանական ակումբը:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դարմիանը մասնակցել է 40 հանդիպման և դարձել 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
2014 թվականից Դարմիանն Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը