Վերջապես «արքաների հիվանդությունը» դարձավ բուժելի
Հեմոֆիլիան, որ արյան համակարգի պաթոլոգիաներից մեկն է, ունի ժառանգական բնույթ: Այս հիվանդության դեպքում արյունը կորցնում է իր մակարդման հատկությունը, և նույնիսկ ամենափոքր մազանոթային արնահոսությունը հնարավոր չէ կանգնեցնել: Առաջին անգամ այս հիվանդությունը հայտնաբերվել է Ռոմանովների արքայական դինաստիայի ներկայացուցիչների մոտ:
Հայտնի էր, որ այս հիվանդությունը բուժելի չէ: Երկար տարիներ շատ գիտնականներ աշխատում էին այդ հարցի շուրջ: Ամերիկացի մասնագետները հրապարակել են իրենց կողմից կատարված փորձերի արդյունքները, որոնց համաձայն՝ նրանք կարողացել են գտնել հեմոֆիլիայի բուժումը: Խոսքն A տիպի հեմոֆիլիայի մասին է: Փորձերը կատարվել են շների վրա: Փորձի էությունը այն էր, որ գենետիկները փոխարինել են վնասված գենն առողջ գենով: Ցանկալի արդյունքին հասնելու համար հարկ եղավ ստեղծել հատուկ ռետրովիրուս, որն ունակ է ոսկրածուծի ցողունային բջիջներում տեղադրել առողջ FVIII գենը: Հենց այս գենն է պատասխանատու արյան մակարդելիության համար:
Երկար փորձերից հետո գիտնականները հույս ունեն հասնել ցանկալի արդյունքին: Իրենց ստացած արդյունքները կօգնեն բուժել հիվանդությունը: Հարկ է նշել, որ փորձերը տևել են ավելի քան երկու տարի, և միայն հիմա կարող են հայտարարել, որ մասամբ գտել են հարցի լուծումը:
Նյութը պատրաստեց Նարեկ Ադամյանը