Բաժիններ՝

Բանկերն այս շաբաթ գնել են 77 միլիոն դոլար՝ 478.85 դրամ միջին փոխարժեքով

2015թ-ի մայիսի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,015,237 դոլար 478.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 96,147,881 ԱՄՆ դոլար 481.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել 2,400,000 ԱՄՆ դոլար 482.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 19,388,365 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 481.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,912,937
EUR 535.12 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 12,567,127 EUR 541.37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել :
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 911,752,531 ռուբլի 9.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 191,612,341 ՌԴ ռուբլի 9.51 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս