Որոշակի տվյալներով՝ ալ-Անսիի ոչնչացման համար օգտագործվել է անօդաչու թռչող սարք:
Շուշին ազատագրելը մեզ համար հարսանիք եւ ուրախություն էր: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը, որը Երկրապահի օրվա եւ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի օրվա առնչությամբ Արցախի հերոսամարտի զոհված հերոսներին հարգանքի տուրք մատուցելու համար այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Սի Ծինփինն այսօր ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու համար Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:
ԱԻՄ-ը ամիսներ առաջ նախաձեռնել էր մի քանի կուսակցությունների հետ հանդիպումների շարք: Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց՝ այդ հանդիպումներն ի՞նչ արդյունք տվեցին, ի՞նչ փուլում են հիմա և արդյոք կա՞ հույս, որ կարելի է առանձին կուսակցությունների հետ դաշինք ստեղծել:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հնչեցրեց ՀՀԿ-ականներին առաջադրած կարգախոսը՝ «մենք բոլորս Լիսկա ենք»:
Այսօր ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կտրուկ մերժեց ՀԱԿ խմբակցության առաջադրած կարգախոսը՝ «մենք բոլորս Լիսկա ենք»: Նա ցավ հայտնեց, որ մեջբերումներ էր արվում «նման տիպի գործիչների» խոսքեր:
Այսօր՝ մայիսի 8-ին, ԵԿՄ տոնին Էջմիածնում ներկա էր նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ ավարտվեց երեկ Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին նրա մասնակցությամբ:
ԲՀԿ-ն կողմ է, որ ՀՀ-ում լինի կիսանախագահական կառավարման համակարգ: Ինչպես այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԲՀԿ-ն կներկայացնի առաջարկություններ, եթե նախագիծը կապված լինի կիսանախագահական համակարգի հետ:
Ես սկսել եմ նրան քննադատել 2003 թվականին և դա դադարեցրել եմ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին:
ՀԱԿ-ը Մարտի 1-ի հանրահավաքում երկամսյա դադար էր վերցրել: Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ լրագրողները ՀԱԿ խմբակցության ղեկավարից հետաքրքրվեցին՝ երկամսյա ժամկետն անցել է, ի՞նչ է սպասվում:
«Եթե լսել էի մինչեւ էդ, կամ գիտեմ Էջմիածնում «Դուբայ» խանութ, ուրեմն ես անառակ եմ, եթե չէ, էդ հնարողները անառակների անառակն են, թուրքի լամուկներ են»:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով բերված լինելով ոստիկանության բաժին, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, շուրջ 10-15 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանների հասցեին՝ խաթարելով ոստիկանության բաժնի բնականոն աշխատանքը:
Այսօր ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանություններն ամեն ինչ անում են ոչ թե երկրի խնդիրները լուծելու համար, այլ հակառակը՝ խորացնում են դրանք: Ըստ նրա՝ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ իշխանությունները ժխտում են ճգնաժամի առակայությունը:
«Մեր մոտեցումն արդեն 25 տարի նույն է, չի փոխվել ու չի փոխվելու: Մենք խորապես համոզված ենք, որ ճիշտ մոդելը խորհրդարանական համակարգին անցումն է: 1995 թ. Սահմանադրությունը, որ ոչ թե նախագահական էր, այլ սահմանադրական մոնարխիա էր, որ նախագահը գերլիազորություններ ուներ և միայնակ էր որոշում: Այժմ էլ դա պահպանվել է»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին:
Քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանը երեկ երեկոյան բերման է ենթարկվել` ոստիկանին վիրավորելու համար: Կազմվել է արձանագրություն:
Էրդողանի խոսքերով՝ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից Երևան գնալը սխալ էր, քանի որ այն չհանգեցրեց դրական փոփոխությունների:
Մեր օրերում էլ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությանը հստակ գնահատականներ տալու փորձեր են կատարվում: Միայն այն փաստը, որ արդեն 44 նահանգ ճանաչել և դատապարտել է մարդկության դեմ իրագործված այդ ոճիրը, արդեն իսկ ասածիս վառ ապացույցն է: Հուսով եմ, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հարցը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է:
Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
ՕԵԿ-ը սահմանադրական բարեփոխումների շրջանակում 4-5 «կոնցեպցիոն» առաջարկներ է ներկայացրել: Այս մասին այսօր ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտնեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Էրդողանը 1-ին համաշխարհային պատերազմի 100-ամյակի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հանդիպել է 19 պատմաբանի ու ակադեմիկոսի հետ:
Հաղթահարելով 2200 կմ. հենց այսքան ճամփապարհ է անցել 76-ամյա թոշակառու Գրիգորի Տեփոյանը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ։ 46 օր շարունակ քայլելուց հետո Գրիգորի Տեփոյանը վրաց-ռուսական սահմանից ոտքով հասել է Մոսկվա:
Պատիվ եմ ունեցել Ազգային տաճարում մասնակցել Հայաստանի «հանուն արդարության և խաղաղության աղոթքին»:
Ինչպես հայտնի է՝ մայիսի 22-ին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու է նաև Հայաստանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ Ռիգայում Հայաստանը ինչ-որ փաստաթուղթ կստորագրի՞, և ընդհանարապես ի՞նչ ակնկալիքներ ունի ԱԻՄ առաջնորդն այդ գագաթնաժողովից: Ի պատասախան՝ Պ. Հայրիկյանը ասաց, որ շատ կցանականար, որ նախկին՝ չստորագրված համաձայնագրին մոտ ինչ-որ բան ստորագրվեր:
2014 թվականին Վրաստանում գրանցվեց տարածաշրջանում տնտեսական աճի լավագույն ցուցանիշը:
Փառք ու պատիվ՝ ֆաշիստական Գերմանիայի դեմ փառավոր հաղթանակ տարած Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններին, որոնց փորձն ու իմաստնությունը քաջալերեցին և ուղղորդեցին արցախյան ազատամարտի մեր հերոսներին:
«Ցավում եմ, որ նման իրադարձությունները շարունակում են տեղի ունենալ: Որևէ այլ մեկնաբանություն իմաստ չունի անել: Պետք է ամեն ինչ անել, որ հասկանան, որ որևէ մեկը օրենքից դուրս չի կարող գործել»,- այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու շուրջ կատարվածի մասին:
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկության համար փակվել է Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված:
Այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի ս.թ. մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: