ՕԵԿ-ը սահմանադրական բարեփոխումների շրջանակում 4-5 առաջարկ է ներկայացրել

ՕԵԿ-ը սահմանադրական բարեփոխումների շրջանակում 4-5 «կոնցեպցիոն» առաջարկներ է ներկայացրել: Այս մասին այսօր ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտնեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Ըստ նրա՝ իրենց առաջարկների պատասխանը ստանալուց հետո կքննարկեն հետագա անելիքը: Մարգարյանը նշեց, որ սահմանադրական նորմերի միջոցով պետք է վերջ դնել քաղաքական մենիշխանությանը, որպեսզի բալանսավորված լիազորություների բաշխում լինի. «Իրականում այնպիսի սահմանադրական նորմերի ամրագրում է պետք, որ կարևորվի 100%-անոց ընտրակարգը, որից կախված է լինելու նաև խորհրդարանի դերակատարումն ու տարբեր գործառույթների տրամադրումը, որ ավելի մեծ դերակատարում ունենա երկրի կառավարման գործում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031