Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքական գործիչ է և չպետք է խոսի Վրաստանի մասին. Մարգվելաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ հայտարարել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի գործող քաղաքական գործիչ չէ, և, որ նա ուկրաինացի քաղաքական գործչի նման չպետք է խոսի կառավարության փոփոխման մասին:
Մարգվելաշվիլին չի բացառել, որ որևէ քաղաքական գործչի մոտ կան որոշակի կոմպլեքսներ նրա համար, որ ինքը վերջ չի դրել Միխեիլ Սաակաշվիլու հետ հարաբերություններին՝ հավելելով, որ Վրաստանի նախկին նախագահին քննադատելը դադարեցրել է 2012 թվականի հոկտեմբերի 1-ին.
«Սաակաշվիլին չի ձևավորում քաղաքական օրակարգ և, հետևաբար՝ նրան քննարկելն իմ թեման չէ: Ես սկսել եմ նրան քննադատել 2003 թվականին և դա դադարեցրել եմ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին:
Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքական գործիչ է, և ես սկզբունքորեն սխալ եմ համարում, երբ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչը խոսում է վրացական պետության մասին»: