Բաժիններ՝

«Ասողները թուրքի լամուկներ են». Մանվել Գրիգորյան. news.am

 news.am-ը գրում է. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը մամուլից է իմացել Էջմիածնում գտնվող «Դուբայ» խանութի մասին, որը, ըստ հրապարակումների, փակվել էր իր հրահանգով:

«Եթե լսել էի մինչեւ էդ, կամ գիտեմ Էջմիածնում «Դուբայ» խանութ, ուրեմն ես անառակ եմ, եթե չէ, էդ հնարողները անառակների անառակն են, թուրքի լամուկներ են»,- այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանը։

Նշենք, որ մամուլում հրապարակումներ էին եղել, որ գեներալ Մանվել Գրիգորյանի հրահանգով փակվել է Էջմիածնում գտնվող «Դուբայ» հագուստի առեւտրի կենտրոնը, որը համարվում էր քաղաքի ամենամատչելի առեւտրի կետերից մեկը: Պատճառը, ըստ հրապարակումների, այն էր, որ այդ առեւտրի կենտրոնի պատճառով վատացել էր գեներալ Մանվելին պատկանող Էջմիածնի «Լեժանկա» եւ «Ունիվերմագ» առեւտրի կենտրոնների գործունեությունը, որոնց հասույթի մեծ մասը գեներալինն է:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս