«Մենք ահաբեկիչներ և պետական հեղաշրջիչներ չենք». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ-ը Մարտի 1-ի հանրահավաքում երկամսյա դադար էր վերցրել: Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ լրագրողները ՀԱԿ խմբակցության ղեկավարից հետաքրքրվեցին՝ երկամսյա ժամկետն անցել է, ի՞նչ է սպասվում:

«Քաղաքական պայքարը պետք է կապված լինի իմաստալից քաղաքական գործընթացի հետ: Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս ատելի ռեժիմից ժողովրդին կարելի է ազատել, եթե ժողովուրդ 100-հազարներով դուրս գա փողոց: Մենք ահաբեկիչներ և պետական հեղաշրջիչներ չենք: Շատ լավ հասկանում ենք, որ նման իշխանափոխությունը չի փոխում ռեժիմի բնույթը: Ռեժիմի բնույթը փոխվում է միայն ժողովրդական ապստամբությամբ, որը հարյուր հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց, իսկ դուրս են գալիս, երբ քաղաքական իմաստալից գործընթաց են տեսնում»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Նա որպես օրինակ բերեց Լևան Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքական դաշտ, Եգիպտոսի դեպքերը, մյուս գործընթացը, ըստ նրա, ՀԱԿ-ԲՀԿ ռեսուրսների համադրումով եղավ: Այժմ, Զուրաբյանի կարծիքով, կարծես, նշմարվում է նման գործընթաց՝ կապված Սերժ Սարգսյանի փորձերի հետ ՝ հավերժացնելու իր իշխանությունը՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված. «Ուղղակի միտինգի օր կարող ենք հենց հիմա էլ նշանակել, ու կհավաքենք մոտ 30 հազար մարդ, բայց կարևոր է հետագա անելիքը՝ իմաստալից քաղաքական գործընթացի կառուցումը ու, վստահ եմ, որ կկառուցենք բոլոր քաղաքական շահագրգիռ ուժերի մասնակցությամբ»:

Սահամանդրական փոփոխությունները անվանելով հակասահմանադրական գործընթաց՝ Լ.Զուրաբյանը նշեց, որ դրա նպատակը սահմանադրության այն երաշխիքի հեռացումն է, որով խոչընդոտվում է Սերժ Սարգսյանի նախագահության երրորդ ժամկետը. «Բայց ես չեմ բացառում, որ սոցիալ-տնտեսական անկումը, իշխանությունների անմեղսունակությունն ավելի շուտ մի գործընթաց առաջացնի, որ մարդիկ դուրս գան փողոց: Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերը պետք է մտածեն այս ուղղությամբ»:

Ըստ նրա՝ փաստ է, որ եռյակ-քառյակն անցյալում է, իսկ այսօր ԲՀԿ աջակցությունը չկա, որի համար կան օբյեկտվ պատճառներ՝ ջարդ եղավ. «Մարդիկ այդ ֆրակցիայից անցել են ակնհայտ ՀՀԿ-ական վերահսկողության տակ ու բառիս բուն իմատով դարձել են ՀՀԿ ֆրակցիայի անդամ: Այսինքն՝ օբյեկտիվ էլ չեն կարող աջացկել և չենք կարող 44 ստորագրություն ապահովել մեր արտահերթ նախաձեռնությունների համար: Այս պահին դա իրատեսական չէ, թե ապագայում ինչ կփոխվի՝ դժվար է ասել»:

Տեսանյութեր

Լրահոս