2013 թվականը Վրաստանի պատմության մեջ միակ տարին էր, երբ կրճատվեց երկրի արտաքին պարտքը. Գարիբաշվիլի

Business Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ակնկալում է, որ միայն «Արտադրի՛ր Վրաստանում» ծրագրի շրջանակներում զբաղվածությամբ կապահովվի 4500 մարդ:

Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանական փոքրամասնության երեկվա նիստի ժամանակ. «2013 թվականին Վրաստանի տնտեսական աճը կազմել է 3.3 տոկոս, իսկ 2014 թվականին՝ 4.8 տոկոս: Կարևոր է, որ ի տարբերություն նախկին ժամանակահատվածների՝ 2014 թվականին Վրաստանում գրանցվեց տարածաշրջանում տնտեսական աճի լավագույն ցուցանիշը:

2008-2012 թվականներին Վրաստանի պարտքի աճը գերազանցել է տնտեսական աճը: 2013 թվականն անկախ Վրաստանի պատմության մեջ միակ տարին էր, երբ երկրի արտաքին պարտքը չաճեց և ընդհակառակը՝ կրճատվեց 50 միլիոն դոլարով:

2012 թվականի համեմատ՝ 2014 թվականին արտահանումն աճեց 20.5 տոկոսով, ընդ որում, ԵՄ-ի պարագայում դա կազմեց 76 տոկոս, իսկ Ռուսաստանի դեպքում՝ գրեթե 6 անգամ (487.5 տոկոսով):

2012, 2013, 2014 թվականներին Վրասանում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 3 միլիարդ և 126 միլիոն դոլար: 2011 թվականի համեմատ՝ 2014 թվականին ներդրումների ծավալն աճել է 13.9 տոկոսով, իսկ 2012 թվականի համեմատ՝ մոտ 40 տոկոսով»:

Տեսանյութեր

Լրահոս