Պուտինին հայտնեցի, որ կոտրված եմ. Էրդողան

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 1-ին համաշխարհային պատերազմի 100-ամյակի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հանդիպել է 19 պատմաբանի ու ակադեմիկոսի հետ: Հանդիպումը տևել է մոտ 3.5 ժամ:

Հանդիպման ժամանակ Էրդողանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությանը. «Ես հեռախոսազրույց ունեցա նրա հետ: Ասացի, որ կոտրված եմ, որ մեր հարաբերություններին վնաս է պատճառվել, և կարող ենք վերանայել դրանք:

Ռուսաստանի այդ դիրքորոշման և Պուտինի կողմից ապրիլի 24-ին Երևանում միջոցառումների մասնակցելու պատճառով և ես չկարողացա ընդունել նրա հրավերն ու մասնակցել մայիսի 9-ին Ռուսաստանում կազմակերպվելիք միջոցառումներին: Մենք այդ միջոցառումներին կմասնակցենք դեսպանի կամ գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով»:

Հայաստանի հետ կապված՝ Էրդողանը հիշեցրել է «ֆուտբոլային դիվանագիտության» մասին. «Նախկինում ձեռնարկվել են տարբեր քայլեր: Երևան էլ գնացինք, խաղին հետևեցինք: Թվում է, թե սրանք ջերմ, հարաբերությունները մեղմացնող ուղերձներ էին, սակայն Երևանը չարձագանքեց դրանց, սկսեց ավելի խիստ դիրքորոշում որդեգրել մեր երկրի հանդեպ»:

Տեսանյութեր

Լրահոս