Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով բերման ենթարկված կինը 10-15 րոպե սեռական հայհոյանքներ է տվել ոստիկանների հասցեին
Դատարան է ուղարկվել երիտասարդ կնոջ դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով բերված լինելով ոստիկանության բաժին, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, շուրջ 10-15 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանների հասցեին՝ խաթարելով ոստիկանության բաժնի բնականոն աշխատանքը:
Բացի այդ, նա մեկ այլ օր պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով բերված լինելով ոստիկանության բաժին, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, շուրջ 10-15 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանների հասցեին՝ խաթարելով ոստիկանության բաժնի բնականոն աշխատանքը:
Կինը նախկինում դատապարված չի եղել. այժմ մեղադրվում է խուլիգանության կատարման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդված): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: