«Իշխանություններն անմեղսունակ են». Լևոն Զուրաբյան

Այսօր ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանություններն ամեն ինչ անում են ոչ թե երկրի խնդիրները լուծելու համար, այլ հակառակը՝ խորացնում են դրանք: Ըստ նրա՝ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ իշխանությունները ժխտում են ճգնաժամի առակայությունը:

«Իշխանություններն անմեղսունակ են, խնդիրները չեն տեսնում ու վստահ ձեռքով երկիրը տանում են կործանման»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Ըստ նրա՝ երկիրը ֆինանսական կոլապսի է գնում, իսկ այդ ընթացքում իշխանությունները երկրի կառավարումը փոխարինել են Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներով: Նա նշեց, որ եթե մինչև փետրվար հնարավորություն կար 40 ստորագրությամբ  արտահերթ հրավիրել, խնդիրներ բարձրացնել, ապա հիմա դա չկա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս