![](/banners/BeFunky-design.jpg)
Լյուքսեմբուրգում Թուրքիայի դեսպանը կանչվել է Անկարա
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/29205880.jpg)
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Լյուքսեմբուրգում Թուրքիայի դեսպան Լևենթ Շահինքայան խորհրդակցության նպատակով կանչվել է Անկարա: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Լյուքսեմբուրգի խորհրդարանը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչեց որպես ցեղասպանություն:
Այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում: Թուրքիայի ԱԳՆ-ը Լյուքսեմբուրգի խորհրդարանի տվյալ որոշումը որակել է որպես «պատմական իրականությունից հեռու» և «իրավական նորմերին հակասող, անհիմն» որոշում.
«Խորհրդարաններն իրավունք չունեն իրենց դնելու միջազգային դատարանների տեղ և ներկայացնեն նմանատիպ լուրջ մեղադրանք, ինչպիսին որ ցեղասպանությունն է:
Թուրքիան հայերի հետ ունի համատեղ պատմական ցավոտ էջեր և շարունակելու է փոխադարձ հարգանքի հիման վրա դրանց հիշատակումն ու հարգանքի տուրք մատուցելը»: