Սահմանվել է քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայությունների մատուցման համար գովազդի կարգը

Այսօր Երևանի ավագանու հերթական նիստում ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայությունների մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները կանոնակարգող որոշման նախագծին: Ըստ այդմ հստակ կանոնակարգվում են նշված ծառայությունների իրականացման համար թույլտվություն ստանալու կարգը, այդ ծառայությունների մատուցման համար նախատեսված շինությունների գտնվելու թույլատրելի վայրերը, այդ շինությունների և համապատասխան ծառայությունների մատուցման համար առաջադրվող պարտադիր պայմանները:

Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ սահմանվել է վերը նշված ծառայությունների մատուցման համար գովազդի կարգը: Որոշմամբ հստակ սահմանվել է տվյալ ծառայության արտաքին գովազդի առավելագույն չափը, ինչպես նաև գովազդային տեքստի թույլատրելի տարբերակը:

Ավագանու որոշմամբ սահմանվել է նաև քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու թույլտվության ընթացիկ տարվա համար տեղական տուրքի չափը:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս