Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելեցին ՀՀ Զու ուսումնական կենտրոն
Ապրիլի 29-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2015թ. աշխատանքային պլանի համաձայն այցելեցին ՀՀ Զու «Փամբակ» լեռնային ուսումնական կենտրոն: Այցին մասնակցում էին ՀՀ-ում հավատարմագրված Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիտվայի, Վրաստանի, Ղազախստանի, և Լեհաստանի ռազմական կցորդները և վերջիններիս օգնականները:
Այցի ընթացքում զորամասի հրամանատարը կցորդների հետ ճեպազրույց ունեցավ զորամասի վերաբերյալ: Այնուհետև զորամասի հրամանատարի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին զորամասի տարածքում, ծանոթացան զորամասի ստեղծման պատմությանը, լեռնային պատրաստության մեթոդներին ու ծրագրերին, այցելեցին զորամասի դիտակետեր և դիտեցին անձնակազմի ֆիզիկական պատրաստության դասընթացը:
Հանդիպման ավարտին զորամասի հրամանատարը պատասխանեց ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների հարցերին:
ՀՀ պաշտպանության նախարարություն