
25-ամյա աղջիկը «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցումում կտրել է ձեռքի երակները. «Փաստինֆո»

«Ձախ նախաբազկի միջին երորրդականի առաջնային մակերեսի կտրված վերքեր» ախտորոշմամբ այսօր կեսգիշերին թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 25-ամյա մի աղջիկ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աղջիկը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և հիասթափված լինելով իր ապրելակերպից և կյանքի պայմաններից` ինքնասպանություն գործելու նպատակով՝ իր մոտ եղած սրիչով կտրել է ձախ նախաբազկի երակները: