
ԵԽԽՎ-ը հունիսին կվճռի ռուսական պատվիրակության լիազորությունների հարցը. Բրասոր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական պատվիրակության շուրջ ստեղծված իրավիճակը դարձել է այսօր ավարտվող ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի կենտրոնական թեմաներից մեկը:
Այս տարվա հունվարի վերջին ԵԽԽՎ-ը բանաձև էր ընդունել, որով Ռուսաստանի պատվիրակությանը զրկել էր նշանակալից մի շարք լիազորություններից, այդ թվում նաև ձայնի իրավունքից: Ի պատասխան՝ ռուսական պատվիրակությունը մինչև 2015 թվականի ավարտը լքել է ԵԱԽԽՎ-ը:
ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղար Անն Բրասորը հայտարարել է, որ եթե ԵԽԽՎ-ի պատգամավորները հունիսյան գագաթաժողովի ժամանակ կողմ քվեարկեն Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների ամբողջովին չեղյալ հայտարարմանը, ապա այդ որոշումը կգործի մինչև 2016 թվականի հունվարյան նստաշրջան:
Բրասորը մանրամասնել է, որ 2016 թվականի հունվարի վերջին գումարվելու է ԵԽԽՎ-ի նոր նստաշրջանը, որի ժամանակ բոլոր ազգային պատվիրակությունների լիազորությունների հարցը վերստին կգտնվի օրակարգում: