
Կադիրովը պատրաստ է հրաժարական տալ. ՌԴ ՆԳՆ-ն անթույլատրելի է համարել նրա հայտարարությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ՆԳՆ-ը անթույլատրելի է համարել Չեչնիայում Ստավրոպոլի ուժայինների ձեռնարկած հատուկ գործողության մասին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի արած հայտարարությունը:
Այս մասին նշված է գերատեսչության կայքում: Կադիրովն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է լքել զբաղեցրած պաշտոնը, եթե դա անհրաժեշտ է: Կադիրովը «ծիծաղելի» է որակել առանձին ուժերի փորձերը՝ որոնք միտված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու իրեն բախեցնելուն.
«Ես գերագույն գլխավոր հրամանատարի հետևակային եմ: Եթե ինձ հրաման տան, ես ան կկատարեմ 100 տոկոսով: Եթե անհրաժեշտ է հեռանալ, ապա ես կհեռանամ, ես պատրաստ եմ նաև մահվանը: Դրա համար էլ նախագահի դեմ Կադիրովին հանելը պարզապես ծիծաղելի է: Նա մեր գերագույն գլխավոր հրամանատարն է»: