Հարավային Կորեայի իշխանությունները պլանավորել են բարձրացնել «Սևոլ» խորտակված լաստանավը
Հարավկորեական Yonghap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ պլանավորել են բարձրացնել խորտակված լաստանավ «Սևոլը»: Ըստ ամենայնի՝ այդ աշխատանքները մեկնարկելու են 2015 թվականի սեպտեմբերին:
Մասշտաբային նախագծի իրագոծման համար գործարկվելու է լողացող դոկ, որը հագեցած կլինի հզոր ամբարձիչ կռունկներով: «Սևոլ» լաստանավը Կորեական թերակղզու հարավ-արևմտյան ծովափին խորտակվել է 2014 թվականի ապրիլի 16-ին:
Նավի վրա գտնվել է 476 մարդ՝ գերազանցապես դպրոցականներ: Զոհվել է 304 մարդ: Տվյալ գործով ազատազրկման է դատապարտվել ավելի քան 50 մարդ, որոնցից 15-ը նավի անձնակազմի անդամներ են: Նավապետ Լի Չժուն Սոկոն դատապարտվել է 36-ամյա ազատազրկման: