Բաժիններ՝

Նյու Յորքում 100 կարատանոց ադամանդն աճուրդի ժամանակ վաճառվել է 22.1 միլիոն դոլարով

Sotheby’s աճուրդի տան պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Նյու Յորքում աճուրդի ժամանակ վաճառվել է 100 կարատանոց ադամանդ: Հունական ընկույզի չափեր ունեցող թանկարժեք քարը վաճառվել է 22.1 միլիոն դոլարով:

Ադամանդը Հարավային Աֆրիկայում արդյունահանել է De Beer ընկերությունը: Նյու Յորքում Sotheby’s-ի ոսկերչական բաժնի ղեկավար Գերի Շուլերը հայտարարել է, որ քարն այնքան թափանցիկ է, որ այն կարելի է համեմատել միայն ջրի հետ: Գնորդի անունը չի հրապարակվում, նա ադամանդը գնել է հեռախոսազանգի միջոցով:

Ադամանդի մեկնարկային արժեքը կազմել է 19 միլիոն դոլար: Թանկարժեք քարը դարձել է վերջին 25 տարում վաճառված վեցերորդ ադամանդը, որը կշռել է ավելի քան 100 կարատ: Սակայն այն չի դարձել ամենաթանկարժեք քարը: 2013 թվականին Հոնգկոնգում Sotheby’s-ի աճուրդի ժամանակ 118 կարատանոց ադամանդը վաճառվել է 30.6 միլիոն դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս