Իսրայելցի ցեղասպանագետները տարբերության մեծ նշան են դնում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև. Յաիր Աուրոն

«Իսրայելը, ցավոք, այս տարի ևս չի ընդունի Հայոց ցեղասպանությունը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնն` անդրադառնալով Ցեղասպանության ճանաչման հարցում Իսրայելի դիրքորոշմանն ու չընդունելու պատճառներին:

Նա նշեց, որ քիչ հավանական է, որ Իսրայելի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, թեև այս օրերին Հայաստանում Իսրայելի խորհրդարանից պատվիրություն է ժամանելու մասնակցելու ոգեկոչման արարողություններին: «Վերջին տարիներին այս հարցի ուղղությամբ երկրի քաղաքական և քաղաքացիական դաշտում որոշակի տրամադրություններ են փոխվել»,- նկատեց Աուրոնը: Նրա հավաստմամբ` իր երկրի քաղաքացիական հասարակությունը կիսում է հայ ժողովրդի ցավը և Ցեղասպանության ճանաչման կողմնակիցն է: Յաիր Աուրոնը Իսրայելի պատգամավորների այցը Երևան կարևոր, բայց ոչ բավարար քայլ է համարում, քանի որ, նրա համոզմամբ, հրեաները Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին ժողովուրդը պետք է լինեին:

Ցեղասպանագետը լիահույս է, որ քաղաքացիական հասարակության տրամադրությունը կանդրադառնա նաև երկրում իրականացվող քաղաքականության վրա: Նրա խոսքով` Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին երկու խնդիր կա: Ըստ Աուրոնի` առաջինը իսրայելցի ցեղասպանագետների կողմից Հոլոքոստ գաղափարի ընկալումն է: Նրա համոզմամբ` նրանք տարբերության մեծ նշան են դնում Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև, ինչն էլ այդ երկրում Ցեղասպանության ճանաչման ճանապարհին առաջացած ամենալուրջ խնդիրներից մեկն է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ավելի ուշ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս